«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում հոլանդացի մասնագետը շրջանցել է Ֆաբիան Հյուրցելերին («Բրայթոն») և Գարի Օնիլին («Վուլվերհեմփթոն»):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լավագույն մարզիչ էր ճանաչվել «Նոթինգեմ Ֆորեսթը» գլխավորող Նունու Էշպիրիտու Սանտուն: