Ֆուտբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականն օգոստոսի 29-30-ը մարզումներ անցկացնելուց հետո օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Կարեն Ավոյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-ին կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ կմասնակցի ՈւԵՖԱ-ի Մ15 զարգացման մրցաշարին։ Հայաստանի պատանեկան հավաքականի մրցակիցները կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն և Մալայզիան։
Կարեն Ավոյանը ներկայացրել է Հայաստանի Մ15 հավաքականի հայտացուցակը.
Դարպասապահներ
Արթուր Պետրոսյան՝ «Փյունիկ-1»
Նուբար Գիշյան՝ «Ուրարտու-1»
Պաշտպաններ
Հայկ Ստեփանյան՝ «Ուրարտու-1»
Հայկազ Եղիազարյան՝ «Ուրարտու-1»
Սամվել Մովսիսյան՝ «Ուրարտու-1»
Շանթ Բեյբության՝ Ակադեմիա
Համլետ Կարապետյան՝ Ակադեմիա
Դավիթ Դոխոյան՝ «Փյունիկ-1»
Միքայել Հակոբյան՝ «Միկա 2008»
Էդուարդ Մարտիրոսյան՝ «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Վիլյամ Տոնոյան՝ «Փյունիկ-1»
Մարտին Շահգելդյան՝ «Փյունիկ-1»
Գագիկ Կարապետյան՝ «Փյունիկ-1»
Ռուբեն Կարապետյան՝ «Փյունիկ-1»
Ալեն Սահակյան՝ «Փյունիկ-1»
Դավիթ Դավթյան՝ «Փյունիկ-1»
Հայկ Սիմոնյան՝ «Ուրարտու-1»
Դիլան Մերիկյան՝ «Սպորտինգ Կանզաս Սիթի» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Սարգիս Գասպարյան՝ «Ուրարտու-1»
Արտյոմ Ալեքսանյան՝ «Փյունիկ-1»
Հենրիկ Իգիթյան՝ Ակադեմիա
Վահագն Նահապետյան՝ Ակադեմիա