Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը «Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում վերհիշել է եվրագավաթներում երևանյան ակումբի առաջին գոլերից մեկը:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում հանդիպելու է Մինսկի «Դինամոյի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Հունգարիայում: