Logo

UFC. Արմեն Պետրոսյանը կմենամարտի Ռոդոլֆո Վիեյրայի հետ

11:21 / 01.12.2023Խառը մենամարտեր
null

UFC-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը կմենամարտի բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայի հետ, հաղորդում է MMA Fighting-ը։

Մենամարտը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 10-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Պետրոսյանի և Վիեյրայի մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 4-ին, սակայն հայ մարզիկը հիվանդության պատճառով հրաժարվել էր օգտագոն դուրս գալ:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 մրցաշարում Արմեն Պետրոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր անգլիացի Քրիստիան Դանկանին: Հայ մարտիկը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել է 10 մենամարտ, գրանցել 8 հաղթանակ (5 նոկաուտ) ու 2 պարտություն: Վիեյրան 11 մենամարտում տարել է 9 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա