Logo

Արմեն Նահապետյանը տեղափոխվել է «Արարատ»

18:33 / 01.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատի» կազմը համալրել 23-ամյա կիսապաշտպան Արմեն Նահապետյանը: Նրա հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արմեն Նահապետյանը կարիերայի ընթացքում խաղացել է «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», ԲԿՄԱ-ում, «Նոայում» և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 62 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ:

Նա «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն և սուպերգավաթակիր: Արմեն Նահապետյանը նաև 6 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:

Լուսանկարները՝ «Արարատի» մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ