Logo

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

15:05 / 23.12.2023Ֆուտբոլ
null

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

ՀՖՖ հերթական 24-րդ ժողովի ընթացքում կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունում գործող նախագահը հավաքեց 23 ձայն։ Մյուս թեկնածուն՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ստացավ 3 ձայն։

Քվեարկությանը մասնակցեցին ընտրության հնարավորություն ունեցող ՀՖՖ անդամ 25 ակումբներից 23-ը։ Բացակայում էին Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակիցներ Երևանի «Նոայի» ու Գյումրիի «Շիրակի» պատվիրակները։

Այսպիսով, Արմեն Մելիքբեկյանը կպաշտոնավարի մինչև 2026 թվականը: Նա ՀՖՖ նախագահ էր ընտրվել 2019 թվականին։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա