Logo

Ջանի Ինֆանտինո. «Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ»

01:12 / 08.02.2024Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Փարիզում հանդիպել է տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարների, այդ թվում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեյանի հետ: 

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր:

Ջանի Ինֆանտինոն նաև սոցցանցերում Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպմանը նվիրված գրառում է կատարել.

«Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ:

Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը:

Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»,- գրել է ՖԻՖԱ-ի նախագահը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ