Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկն ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր:
Քվեարկությունն անցկացվել է ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:


