Logo

Արմեն Մելիքբեկյանն այցելել է VAR համակարգի կենտրոնակայան (տեսանյութ)

19:21 / 23.02.2023Հայկական ֆուտբոլ
null

«Վան» - «Փյունիկ» փետրվարի 24-ին կայանալիք հանդիպումը կլինի առաջինը, որի ընթացքում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում կկիրառվի VAR համակարգը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այդ իրադարձության նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը փետրվարի 23-ին այցելել է VAR համակարգի կենտրոնակայան, որտեղից սպասարկվելու են բոլոր հանդիպումները:

Իր խոսքում Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությունը մեկն է այն ընկերություններից, որոնք ՀՖՖ-ին օգնել և ամեն ինչ արել են, որպեսզի VAR համակարգն իրականություն դառնա Հայաստանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ