ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Վրաստանի թիմից Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1-6 հաշվով կրած պարտությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Վրաստանից հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի թղթակիցը։
Արմեն Մելիքբեկյան. «Բոլորի անունից ներողություն ենք խնդրում այս արդյունքի համար։ Մենք երկար զրուցել ենք, ու կարող եմ ասել, որ պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները, ընդունել մարտահրավերը, խնդիրները ներսում լուծել ու հունիսին ներկայանալ այլ վիճակում։ Սա համատեղ հայտարարություն է ֆուտբոլիստների, մարզչի ու ֆեդերացիայի կողմից»։
Վարազդատ Հարոյան. «Քանի դեռ ես հավաքականում եմ, հուսով եմ՝ նման խայտառակ պարտություններ այլևս չեն լինի։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում։ Երկար զրուցել եմ հավաքականի տղաների հետ։ Այո՛, նրանք նաև իմ ընկերներն են, բայց զրուցել ենք, բացատրել եմ, որ նման պարտություններ կրելու իրավունք չունենք»։
Հայաստանի հավաքականը Վրաստանի հետ դիմակայությունում պարտվել է ընդհանուր 1-9 հաշվով։

