Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և PAYFA կազմակերպությունը համագործակցում են, որի շնորհիվ ամերիկաբնակ հայ ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում փորձաշրջան անցնելու և համալրելու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ անձանց աջակցելու այս ծրագրի կայացմանը և զարգացմանը։
Նախաձեռնության հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ www.payfa.org կայքում:


