Logo

Ի՞նչ ասաց Արմեն Մելիքբեկյանը. կարևոր մտքեր ասուլիսից

12:10 / 09.04.2025Ֆուտբոլ
null

«Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ու գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի ասուլիսը:

FastNews-ը մտքեր է առանձնացրել ասուլիսից.

Արմեն Մելիքբեկյան 

  • «Ֆեդերացիայի դեմ ծրագրված արշավ է ընթանում: Դրանում համոզվեցինք այն ժամանակ, երբ ՈՒԵՖԱ-ում առաջադրվել եմ Գործադիր կոմիտեի անդամ»:
  • «2020 թվականին մեր թիմն առաջին անգամ դարձավ խմբի հաղթող, բայց այդ ժամանակ ֆեդերացիայի դերն անտեսվեց, ինչը մենք նորմալ համարեցինք: Բայց հետագայում՝ անհաջողությունների ժամանակ, միայն ՀՖՖ-ին են մեղադրում»:
  • «Խոստանում եմ այսուհետև ավելի հաճախ շփվել մամուլի հետ և ասուլիսներ տալ»:
  • «Մենք հասկանում ենք, որ Վրաստանից ծանր պարտություն կրեցինք: Մինչև այդ 2 տարի խոշոր հաշվով պարտություն չունեինք: Ավելի ծանր ենք տանում այդ պարտությունը, քան շատ մարդիկ, որոնք գրում են դրա մասին: Մենք գիտակցում ենք, որ բոլորն են պատասխանատու պարտությունների համար: Պատճառները վերլուծում ենք: Նորանշանակ մարզչին ժամանակ է պետք, բայց նա արդեն լուծումներ է առաջարկել»:
  • «Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրը կազմի խորությունն է»: 
  • «Կոռուպցիայի մեջ մեզ մեղադրող մարդիկ շատ լավ գիտեն, որ ՀՖՖ-ում կոռուպցիա չի կարող լինել»:
  • «Ես Բրազիլիայի կոնֆեդերացիայի նախագահը չեմ, այդ պատճառով երբեք չեմ կարող խոստանալ, որ դուրս կգանք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Բայց կարող եմ խոստանալ, որ կպայքարենք ուղեգրի համար»:
  • «Ես արդեն հայտարարել եմ, որ հրաժարական չեմ տալու: Հրաժարական տալը ՀԿ-ում ինստիտուցիոնալ խնդիր է: Շատ կարևոր է, թե ինչ են մտածում ՀՖՖ անդամները: Բացառությամբ երկու ակումբների, մյուսները նման պահանջ չունեն»:
  • «Եթե ՈՒԵՖԱ-ից ստանանք փաստաթուղթ, որը կօգնի պատժամիջոցներ կիրառել պայմանավորված խաղերի համար, մենք հաճույքով դա կանենք: Հիմա Ազգային ժողովի հետ քննարկում ենք նման օրենք ընդունելը, որովհետև հիմա օրենսգրքում նման բան չկա: Ձեր նշած ԲԿՄԱ - «Գանձասար» պայմանավորված խաղի վերաբերյալ մնացած գործողությունները «Գանձասարի» տիրույթում են»: 
  • «Սուտ է այն տեղեկությունը, թե ես ՈՒԵՖԱ-ում 20 000 եվրո աշխատավարձ եմ ստանալու: Ես գաղտնիության պայմանագիր եմ ստորագրել և չեմ կարող ասել, թե որքան է կազմում: Եթե Արթուր Սողոմոնյանն է ասում, որ ես այդքան աշխատավարձ եմ ստանալու, ուրեմն՝ նա ստում է: Գումարը շատ ավելի ցածր է 20 000 եվրոյից: Արթուր Սողոմոնյանի խոսքերի 90 տոկոսը սուտ է»:
  • «Այն բոլոր ակադեմիաները, որ մենք կառուցում ենք, տարբեր պայմաններով հանձնում ենք ակումբներին: Իմ համոզմամբ՝ ՀՖՖ-ն չպետք է ունենա ակադեմիա: Պատրաստ ենք բոլոր ենթակառուցվածքները ակումբներին հանձնելուն, որ նրանք զարգացնեն ֆուտբոլը: Մենք 2019 թվականից Ավանի ակադեմիայի շուրջ բանակցել ենք «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» հետ, բայց գործարքները չեն կայացել»: 
  • «Արմեն Նիկողոսյանի եղբորորդին աշխատում է ՀՖՖ-ում և ամենացածր աշխատավարձ ստացող դեպարտամենտի ղեակավարն է»:
  • «Հայաստանի հավաքականում նորեկներ են լինելու: Մարզիչը խնդրել է ոչ թե 23, այլ ավելի ֆուտբոլիստ հրավիրել»
  • «ՈՒԵՖԱ-ն հաստատել, որ աջակցելու է Հայաստանի ու Վրաստանի հայտը 2029-ի Մ20 աշխարհի առաջնության անցկացման համար»:
  • «Վրաստան - Հայաստան խաղից հետո ՀՀ վարչապետն ինձ ոչինչ չի ասել»: 
  • «Ես շատ ուրախ կլինեմ, եթե Հենրիխ Մխիթարյանի անվան մարզադպրոց լինի Հայաստանում»:
  • «Հենրիխ Մխիթարյանը շատ հստակ պատասխանել է Հայաստանի հավաքական վերադառնալու մասին հարցին: Հենրիխը հանրայնորեն ասել է, որ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել, քան ուշ»:
  • «ՀՖՖ-ն խոստացել է Կապանի ստադիոնի խոտածածկը 100 տոկոսով կարգի բերել, եթե այնտեղ կառուցվի տրիբունա»:
  • «Ախթամար ակումբն Ապարանում պատրաստվում է 120 միլիոն դրամ ներդնել կանանց ֆուտբոլում: Նրանք մեզ խնդրում են տարածքի հարցում աջակցել: Ինձ համար դա լուրջ ներդրում է»:
  • «Իմ կարծիքով՝ հայկական ակումբների մենեջմենթն ավելի լավ է կազմակերպված, քան վրացական: Նույնը նաև սկաուտինգը: Բայց երբ մեր ակումբները մեղադրում են մանկապատանեկան ֆուտբոլի թերացման վերաբերյալ, նրանք առաջին հերթին իրենց են մեղադրում, որովհետև ՀՖՖ ակադեմիայի երեխաները 5-7 տոկոսն են կազմում: Վրաստանում ակումբներին օգնում են համայնքները. մենք դա չենք կարող անել»:

Արմեն Նիկողոսյան

  • «2019 թվականին Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ հանրային պահանջ չի եղել: Այն ժամանակ ՀՖՖ գործկոմը հիմնականում կազմված էր քաղաքական գործիչներից և որոշում կայացվեց՝ ֆուտբոլային մարդկանց շուրջ լինի»:
  • «Մեր ֆուտզալի հավաքականն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, բայց քչերը միմյանց շնորհավորեցին այն դեպքում, որ սա բոլորիս նվաճումն է: Ես ժամանակին ընդդիմադիր եմ եղել, բայց ուրախացել եմ մեր թիմերի հաջողություններով: Ֆուտզալի հավաքականի վերջին խաղերը նախապես են ծրագրված եղել, և տեղյակ չէինք, որ դրանք եզրափակիչներ են դառնալու: Հետագայում խաղերը կլինեն Համալիրում»:
  • «Ջևան Չելոյանցը կարող է մի բան ասել, հետո՝ կես տարի անց՝ ուրիշ բան, 1 տարի հետո՝ այլ: Նա կարող է Մելիքբեկյանի մասին բացասական խոսել, բայց դրանից ամիսներ առաջ նրա կենացն էր խմում»:  
  • «Իմ եղբայրն Ավանի ակադեմիայում թենիսի մարզիչ է աշխատում: Նա կառույցի ամենացածր աշխատավարձն է ստանում»:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ