Logo

Արմեն Մելիքբեկյան. «Հույս ունեմ հունվարին ներկայացնել հավաքականի նոր մարզչին ու ՀՖՖ-ի նոր ռազմավարությունը»

17:39 / 18.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ ժողովի ժամանակ տեղեկություն է հայտնել Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ:

«Չեմ թաքցնի, որ հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Այս անգամ ուզում ենք ոչ միայն հրավիրել ազգային հավաքականի մարզիչ, այլ նաև ՀՖՖ-ում ու մեր ֆուտբոլում գլոբալ ծրագիր իրականացնել: Այն կապված կլինի հավաքականի մարզչական շտաբի ու ակադեմիաների հետ և միտված կլինի հայկական ֆուտբոլի որոշակի ռեստարտին:

Սա կարևոր կլինի, եթե կարողանանք Հայաստան բերել այդ կազմակերպությանը: Ես հույս ունեմ, որ հունվարի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Եթե չստացվեն բանակցությունները, չնայած հավանականությունը մեծ է, որ կլինի, մենք ունենք ծրագիր B և C, այդ մասին էլ կխոսենք: Բայց ես հույս ունեմ հունվարի վերջին ներկայացնել նոր մարզչին ու նոր ռազմավարությունը, որով ՀՖՖ-ն աշխատելու է 2025 թվականին:

Հավաստիացնում եմ՝ եթե հաջողենք այս բանակցություններում, դա հայկական ֆուտբոլի համար կարևոր քայլ կլինի»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա