Logo

Արմեն Մանուչարյանը վերադարձել է «Ուրարտու»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 18.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
611ceda35b7bd - Արմեն Մանուչարյանը վերադարձել է «Ուրարտու»

«Ուրարտուի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբ է վերադարձել ակադեմիայի սան Արմեն Մանուչարյանը:

26-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ուրարտուում», Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշելով իր նորամուտը 2014 թվականի նոյեմբերի 30-ին Գյումրիի «Շիրակի» հետ խաղում։ Ընդհանուր հաշվով «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 23 հանդիպում։

Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, որտեղից էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Ռոտոր» և ղազախական «Ակտոբե» ակումբներում։

Մանուչարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ