Logo

Արմեն Մանուչարյանը մեկնարկից խաղաց «Սպարտակի» դեմ. Գնահատականներ

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 26.08.2020Հայկական ֆուտբոլ
Manucharayan - Արմեն Մանուչարյանը մեկնարկից խաղաց «Սպարտակի» դեմ. Գնահատականներ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:44

-

-

Հայաստանի հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը առաջին անգամ հայտնվել էր «Ռոտորի» մեկնարկային կազմում, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում ընդունել էր «Սպարտակին»: Վոլգոգրադը ներկայացնող թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով:

Արմեն Մանուչարյանը խաղադաշտում անցկացրեց 78 րոպե՝ խաղալով որպես աջ եզրային պաշտպան, ու բավականին լավ տպավորություն թողեց: Sofascore վիճակագրական ռեսուրսը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 7,1 միավորով, որը 3-րդ լավագույն արդյունքն էր «Ռոտորի» կազմում: WhoScored-ը Մանուչարյանի խաղին տվել է 6,6 գնահատականը. ավելի բարձր ստացել են «Ռոտորի» 4 խաղացողներ:

«Ռոտորը» 5 խաղում ընդամենը 1 ոչ-ոքի է գրանցել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ