Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արմեն Հովհաննիսյանը ճանաչվել է մալթական «Մոստա» ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հովհաննիսյանը հունվարին «Մոստայի» կազմում մասնակցել էր երեք հանդիպման, խփել մեկ գոլ: 23-ամյա ֆուտբոլիստը լավագույնի մրցանակը ստացել է «Վալետայի» դեմ Մալթայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղից հետո: «Մոստան» այդ խաղում հաղթել է 1-0 հաշվով: Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 2-ին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Մոստայի» կազմը:


