Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Արմեն Հովհաննիսյանը բացել է գոլերի հաշիվը հունական «Էպիսկոպիի» կազմում։
Հունաստանի 2-րդ Սուպերլիգայի առաջին տուրում «Էպիսկոպին» 1-1 հաշվով է ավարտել «Օլիմպիակոսի» երկրորդ թիմի հետ տնային հանդիպումը։ 90-րդ րոպեին 22-ամյա Հովհաննիսյանը բացել է խաղի հաշիվը, սակայն ավելացված ժամանակում հյուրերին հաջողվել է խուսափել պարտությունից։
Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանն այս մրցաշրջանից առաջ մոլդովական «Զիմբրուից» է տեղափոխվել հունական ակումբ։