Logo

Արմեն Հովհաննիսյանը տեղափոխվել է հունական ակումբ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:25 / 29.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է հունական «Էպիսկոպի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստն ու հունական թիմը ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

22-ամյա Արմեն Հովհաննիսյանի նախորդ թիմը մոլդովական «Զիմբրուն» էր: «Փյունիկի» սանը կարիերայի ընթացքում պաշտպանել է նաև «Արարատ-Արմենիայի», Կապանի «Գանձասարի», Սլովակիան ներկայացնող «Նիտրայի» և «Միխալովցեի» գույները:

«Էպիսկոպին» ելույթ է ունենում Հունաստանի 2-րդ Սուպերլիգայի B խմբում, նախորդ մրցաշրջանում 7-րդ տեղն է զբաղեցրել 17 թիմերի պայքարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ