Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը և ԲԿՄԱ-ն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե որպես թիմ, թե անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը: