Logo

Արմեն Բաբալարյանը ամփոփել է հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 13.08.2020ՍՊՈՐՏ
armen babalaryan - Արմեն Բաբալարյանը ամփոփել է հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԸՖ-ի մամուլի հետ զրույցում ամփոփել է Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքները։

«Հայաստանի առաջնությունը անցկացրինք պանդեմիայի պայմաններում: Մասնակցում էր շուրջ 65 մարզիկ: Մրցակցություն կար, սակայն մասնակիցների քանակը մտահոգիչ է: Առաջնության հիմնական նպատակը, իհարկե, հավաքական ձևավորելն էր, որը հավաքների կմասնակցի և կնախապատրաստվի դեկտեմբերին կայանալիք ԱԱ-ին, եթե այն չչեղարկեն:

Մի քանի օր անց հավաք կսկսենք Ծաղկաձորում: Կտեսնենք, թե պանդեմիայով պայամանավորված, որ մրցաշարերին կկարողանանք մասնակցել: Բարդ իրավիճակ է: Եթե վարակը նահանջի, 2021 թվականը կսկսենք մեր նախկին գրաֆիկով, այսինքն գարնանը Հայաստանի առաջնությունը, այնուհետև հավաքներ, մրցաշարեր ԵԱ, ԱԱ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-նշել է մասնագետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ