Logo

Արմեն Բաբալարյան․ «Եթե ուղարկեն Բաքու՝ կգնանք»

17:29 / 06.02.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը փետրվարի 6-ին կայացած բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Ինչպես գիտեք, Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ։ Ունենք 2 վարկանիշային մրցաշար Բաքվում և Թուրքիայում։ Դեռ չգիտենք՝ մասնակցելու ենք, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք պատրաստվում ենք բոլոր մրցաշարերին։ Եթե ուղարկեն Բաքու՝ կգնանք, եթե ուղարկեն Թուրքիա՝ նույնպես։

Եվրոպայի առաջնությունից առաջ ըմբիշներն անցել են 3 փուլ։ Մեկ հավաք ունեցել ենք Ծաղկաձորում, երկուսը՝ Երևանում։ Ըստ իս՝ տղաների վիճակը լավ է լինելու։ Կան փոքր վնասվածքներ։ Մալխաս Ամոյանն ունի ոտքի վնասվածք, սակայն դա չի խանգարի մրցումներին մասնակցելուն։ Մրցավայր կմեկնենք փետրվարի 10-ի առավոտյան»,- ասել է մարզիչը։  

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Ռումինիայի մայրաքաղաքն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կընդունի փետրվարի 12-19-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ