Logo

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար ցուցադրվել է «Ամերիկացի» ֆիլմը

11:31 / 06.07.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հուլիսի 4-ին Հայ կինոյի 100-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կինոցուցադրություն: Ներկայացվեց ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:

Մայքլ Գուրջյանը, որն այս օրերին Հայաստանում է, սիրով համաձայնեց մասնակցել միջոցառմանը և անձամբ ներկայացնել իր ֆիլմը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ֆիլմի դերակատարներից Ժան-Պիեր Նշանյանը:

Ցուցադրությունից հետո ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները ջերմ և անմիջական շփումներ ունեցան դատապարտյալների հետ՝ պատասխանեցին նրանց հարցերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ