Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Արման Ծառուկյանը մեջքի հատվածում կրկին վնասվածք ունի, ինչի պատճառով կարող է չմասնակցել UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտին:
Քաշային կարգի դասակարգման առաջատար Ծառուկյանը հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311-ում պետք է մենամարտի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ:
Ուղիղ տեքստային թարմացում.
17.01.2025թ., ժ.՝ 22:34
Արման Ծառուկյանի եղբայրն ինստագրամյան էջի Story բաժնում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հայ մարտիկը վնասվածք է ստացել և չի մասնակցի տիտղոսային մենամարտին:
17.01.2025թ., ժ.՝ 22:14
Red Corner MMA-ն էլ գրում է, որ UFC-ն Մախաչևի համար այլ մրցակից է դիտարկում: Այս պահին քննարկվում է բրազիլացի Ռենատո Մոյկանոյի տարբերակը:
Arman Tsarukyan is out of his #UFC311 fight with Islam Makhachev due to injury. According to our sources, the UFC is working on a replacement fight for Makhachev, with Renato Moicano among the options.. FOLLOW FOR UPDATES. pic.twitter.com/XAQkQjmSaj
— Red Corner MMA (@RedCorner_MMA) January 17, 2025
17.01.2025թ., ժ.՝ 21:57
Ծառուկյանի հնարավոր վնասվածքի հարցով կապ է հաստատվել հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանի հետ: Նա տեղեկացրել է, որ շուտով կարող է պաշտոնական հայտարարություն լինել: Ծառուկյանը դեռևս չի կշռվել:
‼️😱OMG, a Russian MMA journo at UFC 311 has just asked Arman's cornerman Eduard Vartanyan about "the current rumours around Tsarukyan" and he said that "there should be an official announcement soon".😱😱😱 Arman hasn't stepped on the scale yet. Islam Makhachev, Umar…
— PAM (@ParamPam1990) January 17, 2025


