Logo

Արման Ծառուկյանը տուգանվել է

00:07 / 01.05.2024Խառը մենամարտեր
null

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը տուգանել է Արման Ծառուկյանին՝ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուի հարվածելու համար:

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը տուգանվել է 31.600 դոլարով: Ծառուկյանն օկտագոն գնալու ճանապարհին հարվածել էր երկրպագուներից մեկին, որը միջնամատ էր ցույց տվել նրան:

Հիշեցնենք, որ հայ մարտիկը թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել էր միավորների առավելությամբ և ստացել 300 հազար դոլարից ավելի հոնորար: 

Այս հաղթանակից հետո 27-ամյա Ծառուկյանը դարձել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարը: UFC-ում Հայաստանի ներկայացուցիչը տարել է 9 հաղթանակ, պարտվել երկու դիմակայությունում։ Ընդհանուր առմամբ՝ Արմանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ