UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը գնահատել է իր հեռանկարները թեթև քաշային կարգում։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեյլ Դարիուշի նկատմամբ հաղթանակից հետո հայ մարտիկը հայտնել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու պատրաստակամություն։
«Ջասթին Գեյթջին պետք է ընդունի այս մարտահրավերը։ Ի՞նչ տարբերակներ ունի նա, ո՞ւմ հետ է ցանկանում մենամարտել։ Որքա՞ն է պատրաստվում սպասել տիտղոսային մենամարտի, ևս մեկ տարի՞։
Մենք կարող ենք մենամարտել BMF գոտու համար, երկուսս էլ գումար կվաստակենք։ Նա վստահ է իր ուժերին, պետք է համաձայնել։ Ես նրանից կխլեմ այդ տիտղոսը, ցանկանում եմ ունենալ միանգամից երկուսը»,- 27-ամյա Ծառուկյանի խոսքը մեջբերում է MMA Hour-ը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրել է 24 մենամարտ ու տարել 21 հաղթանակ։