UFC-ում ելույթ ունեցող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ով է իրեն մոտիվացրել խառը մենամարտերում հաջողության հասնելու հարցում։
«Դա Խաբիբ Նուրմագոմեդովն էր։ UFC-ն ինձ հետաքրքրեց նրա շնորհիվ։ Ես դիտում էի նրա մենամարտերի տեսանյութերն ու ցանկանում դառնալ մարտիկ։ Նա օրինակ էր ինձ համար։ Խաբիբը հույսի խորհրդանիշ է այնպիսի մարդկանց համար, ինչպիսին ես եմ»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է Middle Easy-ն։
Հիշեցնենք, որ 27-ամյա Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 20 հաղթանակ։ Դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում նա UFC-ի թեթև քաշային կարգում կմենամարտի ԱՄՆ-ը ներկայացնող Բենեյլ Դարիուշի հետ։