Logo

Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչու է ներկայացնում Հայաստանը

18:26 / 31.01.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է մարզական քաղաքացիության մասին։

«Եթե ասեն՝ ընտրիր մեկ քաղաք, որտեղ պետք է ապրես ամբողջ կյանքը, ես կընտրեմ Մոսկվան։ Այնտեղ կա այն ամենը, ինչ ցանկանում ես։

Չեմ եղել Կրեմլում։ Վլադիմիր Վլադիմիրովիչը չի կանչել։ Սակայն, եթե նվաճեմ չեմպիոնական գոտին, հնարավոր է՝ կկանչի։ Ես սպասում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ։

Ես 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ։ Այստեղ եմ մեծացել, մարզվել ու մարզվում, դպրոց գնացել, համալսարան ընդունվել ռուսական անձնագրով։ Պարզապես ներկայացնում եմ Հայաստանը։ Քանի որ ոչ մի հայ մարտիկ չի ներկայացնում Հայաստանը, ցանկանում եմ ես ներկայացնել այդ երկիրը և, իհարկե, զուգահեռ՝ Ռուսաստանը»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ապրիլի 14-ին UFC-ում մենամարտելու է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: Հաղթողը 2024թ․ ամռանն ուժերը կչափի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։

Ծառուկյանը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում։ ММА-ում անցկացրած 24 մենամարտում նա տարել է 21 հաղթանակ և կրել 3 պարտություն։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ