UFC-ում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է «Наше Дело 82» մրցաշարում կայանալիք Էդուարդ Վարդանյան - Դամիր Իսմագուլով մենամարտից իր սպասելիքների մասին:
«Իսմագուլովին ֆավորիտ եմ համարում, բայց ես երկրպագելու եմ Էդիկին, հուսով եմ, որ նա կհաղթի նոկաուտով։ Բայց եթե մենամարտը տևի երեք ռաունդ, ապա, ամենայն հավանականությամբ, կհաղթի Իսմագուլովը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ACA լիգայի թեթև քաշային կարգում Գրան պրիի հաղթող Վարդանյանի (25-4) և UFC-ի նախկին մարտիկ, Ռուսաստանը ներկայացնող ղազախ Իսմագուլովի (24-3) մենամարտը տեղի կունենա մարտի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում:


