UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:
«Ծրագրում եմ մինչև 35-36 տարեկանը մնալ օկտագոնում: Դեռ 8 տարի պետք է կռվեմ»,- 28-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է «Виктор Блуд» յութուբյան ալիքը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով։
Ծառուկյանն ու Մախաչևը տիտղոսային մենամարտում հանդիպելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311 մրցաշարում։