UFC-ին հրապարակել է անկախ քաշային կարգերից վարկանիշային թարմացված աղյուսակը UFC 323-ից հետո:
Առաջին տեղը պահպանել է Իսլամ Մախաչևը, իսկ երկրորդ տեղը՝ Իլյա Տոպուրիան: Երրորդ տեղ է բարձրացել Խամզաթ Չիմաևը:
Պետր Յանի հետ ռևանշ մենամարտում պարտվելուց հետո ութերորդ տեղ է նահանջել Մերաբ Դվալիշվիլին:
Արման Ծառուկյանը երկու տեղով նահանջել է և այժմ 15-րդն է: Նահանջի հիմնական պատճառն այն է, որ երկու տարբեր քաշային կարգերի նոր չեմպիոններ Պետր Յանն ու Ջոշուա Վանը տեղ են գտել թոփ-15-ում:


