Logo

Արման Ծառուկյան․ «Ինձ կարգապահ չեմ համարում»

15:50 / 18.10.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է կարգապահության և մոտիվացիայի մասին:

«Ես ինձ կարգապահ չեմ համարում: Երբեմն 100 տոկոսով չեմ տրամադրվում:

Վերջերս ամբողջ գիշեր անցկացրի ինքնաթիռի մեջ, մարզաբազա հասա առավոտյան 4-ին կամ 5-ին: Գրեթե 36 ժամ չէի քնել, բայց ուղեղումս հորս տված խորհուրդն էր. ինչ էլ որ լինի, պետք է աշխատես: Եթե հաղթում ես ինքդ քեզ, ապա վստահությունը գալիս է:

Ինչպե՞ս հասնել հաջողության: Ես դեռևս հաջողության չեմ հասել, որպեսզի պատասխանեմ այդ հարցին»,- 28-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Red Corner MMA-ը:

Սպասվում է, որ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ Մենամարտի օրը դեռ հայտնի չէ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ