UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը կանխատեսում է արել Ջասթին Գեյջի – Մաքս Հոլոուեյ մենամարտի վերաբերյալ:
Գեյջին և Հոլոուեյը Լաս Վեգասում կայանալիք UFC 300 հոբելյանական մրցաշարում մրցելու են «UFC-ի ամենավտանգավոր տականք» տիտղոսի համար:
«Ինչ վերաբերում է Գեյջիին և Հոլոուեյին, ապա ինձ թվում է, որ Ջասթինն առաջին ռաունդում նոկաուտի կենթարկի մրցակցին»,- 27-ամյա հայ մարտիկի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:
Հիշեցնենք, որ 35-ամյա Գեյջին ММА-ում անցկացրել է 29 մենամարտ է, որից 25-ն ավարտել է հաղթանակով, իսկ Հոլոուեյը 32 մենամարտում տարել է 25 հաղթանակ:


