Logo

Արման Ծառուկյանը հայտնել է Դվալիշվիլիի հետ ալյանսի մասին

16:51 / 11.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է UFC 311 մրցաշարից առաջ վրացի Մերաբ Դվալիշվիլիի հետ ալյանս կազմելու մասին։ Հունվարի 18-ին հայ մարտիկը մրցելու է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ, իսկ Դվալիշվիլին թեթևագույն քաշային կարգի տիտղոսը փորձելու է պաշտպանել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ումար Նուրմագոմեդովի հետ։

- Արդյոք ալյանս ունե՞ս Մերաբի հետ։ Ակնհայտ է, որ Իսլամն ու Ումարը մեկ ընտանիք են։

- Իհարկե, զգում եմ, որ ես ու Մերաբը միասին ենք և պետք է հաղթենք նրանց։ Նա վրացի է, իսկ ես հայ ու ծնվել եմ Վրաստանում։ Մենք մտերիմ ենք, լավ ենք ճանաչում իրար, մարզվել ենք միասին։

Հուսով եմ՝ այդ երեկո հաղթանակը կնշենք հայ-վրացական պարերով»,- Արիել Հելվանիի հետ զրույցում ասել է Արման Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: Հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա