Logo

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ

20:30 / 26.04.2024Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնել է, որ խառը մենամարտերի ADXC լիգայում գրեփլինգի կանոններով կմենամարտի ֆրանսիացի մարտիկ Բենուա Սենտ-Դենիի հետ:

«Ես պետք է քրտնաջան մարզվեմ, որովհետև գրեփլինգի կանոններով մենամարտելու եմ Սենտ-Դենիի հետ: Ինձ համար դժվար կլինի։ Բայց ես առավելություն կունենամ, քանի որ միշտ պայքարում եմ»,- հայտնել է 27-ամյա Ծառուկյանը Մայքլ Բիսփինգի փոդքաստում։

Սենտ-Դենին (13-2) նույնպես հանդես է գալիս UFC-ի թեթև քաշային կարգում: Սենտ-Դենիի և Ծառուկյանի մենամարտի տեղի կունենա մայիսի 18-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Հիշեցնենք, որ Ծառուկյանն ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում հաղթել էր թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Մենամարտից հետո հայ մարտիկը մարտահրավեր էր նետել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևին, որն ընդունել է այն:

UFC-ում հայ Ծառուկյանը տարել է 9 հաղթանակ, պարտվել երկու դիմակայությունում։ Ընդհանուր առմամբ՝ Արմանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա