Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակել է լուսանկար՝ ցուցադրելով իր ֆիզիկական վիճակը Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովի դեմ UFC Vegas 66 մրցաշարում դեկտեմբերի 18-ին կայանալիք մենամարտից առաջ:
«Այսպիսի տաք դեկտեմբերի 1»,- լուսանկարին կից գրել է 26-ամյա մարտիկը, որն այս օրերին մարզվում է Թաիլանդում:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր հունիսին ու մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել լեհ Մատեուշ Գամրոտին: Ռուսաստանցին պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում մենամարտել է 21 անգամ (18 հաղթանակ, 3 պարտություն): Դամիր Իսմագուլովը 25 անգամ է դուրս եկել պրոֆեսիոնալ օկտագոն, տարել 24 հաղթանակ, կրել 1 պարտություն:


