ԱՄՆ-ի Օսթին քաղաքում կայացել է UFC-ի Fight Night 233-ը: Երեկոյի գլխավոր մենամարտն Արման Ծառուկյանի և Բենեիլ Դարիուշի միջև էր:
1 րոպեում հայ մարտիկը նոկաուտի է ենթարկել ԱՄՆ ներկայացնող իրանցուն (տեսանյութ): Ծնկի հարվածով նա տապալել է մրցակցին և սկսել բռունցքով հարվածների շարք, որն ընդհատել է մրցավարը և հաղթանակը շնորհել Ծառուկյանին:
UFC-ի թեթև քաշային կարգում Արմանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: MMA-ում «Առյուծասիրտը» 24 մենամարտ է անցկացրել և 21 հաղթանակ գրանցել:
ONE MINUTE IS ALL HE NEEDED 👊@ArmanUFC makes quick work of Beneil Dariush at #UFCAustin pic.twitter.com/m65yigcNhp
— UFC (@ufc) December 3, 2023