UFC 311-ը 2025 թվականի առաջին խոշոր իրադարձությունն է, որի հիմնական քարտում ներառված է միանգամից երկու չեմպիոնական մենամարտ: Լոս Անջելեսում սպասվող մարտական երեկոն կարող է հիշարժան լինել հայկական MMA-ի պատմության մեջ, քանի որ UFC-ի օկտագոնում կարող է «թագադրվել» առաջին հայ չեմպիոնը:
Մարտական երեկոյին ընդառաջ FastNews-ը ներկայացնում է հիմնական քարտի երկու գլխավոր մենամարտերի անոնսը:
Իսլամ Մախաչև - Արման Ծառուկյան
2022թ. կայացած UFC 280-ի գլխավոր մենամարտում լեգենդար Չառլզ Օլիվեյրան պարտվեց այն ժամանակ դեռևս քչերին հայտնի Իսլամ Մախաչևին: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը նվաճեց թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին և այն 4-րդ անգամ կփորձի պաշտպանել Արման Ծառուկյանի դեմ մենամարտում: Նման հնարավորության համար Ծառուկյանը նախորդ ապրիլին հաղթել է հենց Օլիվեյրային:
Հատկանշական է, որ հայ մարտիկը UFC-ի օկտագոնում նորամուտը նշել է Իսլամի դեմ մենամարտով: Հինգ տարի առաջ Արմանն այնքան փորձառու և ուժեղ չէր, որքան հիմա, իսկ Մախաչևը դեռ չէր հասցրել դառնալ թեթև քաշային կարգի ուժեղագույնը: Պատմության մեջ առաջին հայ չեմպիոնը լինելու համար Ծառուկյանը պետք է փորձի ռևանշի հասնել Իսլամի նկատմամբ և հաղթել UFC-ի P4P վարկանիշի առաջատարին:
|
Իսլամ Մախաչև |
MMA |
Արման Ծառուկյան |
|
27 |
Մենամարտ |
25 |
|
26 |
Հաղթանակ |
22 |
|
5 |
Նոկաուտով |
9 |
|
12 |
Հնարքով |
5 |
|
9 |
Մրցավարների որոշմամբ |
8 |
|
1 |
Պարտություն |
3 |
Մերաբ Դվալիշվիլի – Ումար Նուրմագոմեդով
Չեմպիոնի հավակնորդ լինելու համար Մերաբ Դվալիշվիլիից պահանջվեց 10 հաղթանակ: Վրացի մարտիկը չկորցրեց համբերությունը և լուռ սպասեց չեմպիոնական մենամարտ ստանալու հնարավորությանը: 2024-ը հաջող տարի էր Մերաբի համար: UFC-306 մարտական երեկոյի ընթացքում նա կարողացավ չեմպիոնական գոտին խլել Շոն Օմելիից: Մի քանի ամիս անց եկել է առաջին անգամ գոտին պաշտպանելու պահը: Մրցակիցը Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկն է՝ Ումար Նուրմագոմեդովը, որի մարզական հավաքն ամբողջությամբ վերահսկել է անձամբ Խաբիբը:
|
Մերաբ Դվալիշվիլի |
MMA |
Ու. Նուրմագոմեդով |
|
22 |
Մենամարտ |
18 |
|
18 |
Հաղթանակ |
18 |
|
3 |
Նոկաուտով |
2 |
|
1 |
Հնարքով |
7 |
|
14 |
Մրցավարների որոշմամբ |
9 |
|
4 |
Պարտություն |
0 |
UFC-311-ը կկայանա հունվարի 19-ի գիշերը: Մրցաշարը, սկսած ժամը 05:00-ից, կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում:


