Logo

Արման Ծառուկյանն ու Բենեյլ Դարիուշը կշռվել են, հայ մարտիկը բախվել է Բոբի Գրինի հետ

13:44 / 02.12.2023Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ում կայացել է UFC-ի մարտիկներ Արման Ծառուկյանի ու Բենեյլ Դարիուշի կշռման արարողությունը։

Հայ մարտիկի քաշը 70,76 կգ է, իսկ ամերիկացունը՝ 70,53։

Արման Ծառուկյանը նաև հասցրել է հյուրանոցում բախվել նույն մրցաշարի մասնակիցներից Բոբի Գրինի հետ։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ու Բենեյլ Դարիուշը կհանդիպեն դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում կայանալիք մրցաշարի գլխավոր մենամարտում։ Մենամարտը կկայանա UFC-ի թեթև քաշային կարգում։

27-ամյա Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 20 հաղթանակ։ Նախորդ մենամարտում հայ մարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային։ 34-ամյա Բենեյլ Դարիուշը 28 մենամարտում ունի 22 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ