UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ հաջորդ մենամարտում կցանկանար հանդիպել նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային կամ դասակարգման ցանկում չորրորդ տեղը զբաղեցնող Բենեիլ Դարիուշին:
«Նպատակս ճանապարհիս հայտնված յուրաքանչյուրին հաղթելն է, սակայն կցանկանայի մենամարտել Չարլզ Օլիվեյրայի կամ Բենեիլ Դարիուշի հետ: Կարծում եմ՝ արժանի եմ մենամարտել մեծ անուն ունեցող մարտիկի հետ»,- Ծառուկյանի խոսքը փոխանցում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին կայացած UFC Vegas 66 մրցաշարում Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովին՝ տանելով 19-րդ հաղթանակը MMA-ում (3 պարտություն):


