UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը փրոմոուշենի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը։
«Մենք աշխատում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 28-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով։
Ծառուկյանն ու Մախաչևը հանդիպելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311 մրցաշարում։