UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հրապարակում է արել սոցցանցերում։
«Ես այն մարդն է, որը հաջորդ մենամարտում պայքարելու է չեմպիոնության համար։ Մյուսները կարող են նստել իրենց տեղերում»,- գրել է հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ Նևադայի Աթլետիկայի կոմիտեն (NSAC) 27-ամյա մարտիկին որակազրկվել էր ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: Պատժի ժամկետն ավարտվելու է 2025-ի հունվարի 12-ին։
Որակազրկումից հետո թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևին (Ռուսաստան) առաջարկել են այլ մրցակիցների` տիտղոսը պաշտպանելու համար։
Ծառուկյանն այժմ իր քաշային կարգի դասակարգման առաջատարն է և, ամենայն հավանականությամբ, հաջորդ մենամանարտն անցկացնելու է Մախաչևի դեմ։