Logo

Արման Ծառուկյան. «Ռևանշ մենամարտում նոկաուտի կենթարկեմ Մախաչևին»

00:11 / 02.06.2024Խառը մենամարտեր
null

UFC թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ ռևանշ մենամարտ անցկացնելու դեպքում նոկաուտով կհաղթի նրան:

«Մախաչևի շուրջ, անկասկած, չափազանց մեծ աղմուկ կա: Նրա թիմում բոլորը կարծում են, որ նա անպարտելի է: Եթե ​​Իսլամը հավատում է, որ կհաղթի յուրաքանչյուր մրցակցի, ես կապացուցեմ, որ դա այդպես չէ։

Ռևանշ մենամարտում ես նրան նոկաուտի կենթարկեմ»,- ասել է հայ մարտիկը Արիել Հելվանիին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը միավորների աառավելությամբ հաղթել էր թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրային: Մենամարտից հետո հայ մարտիկը մարտահրավեր էր Մախաչևին, որն ընդունել է այն: Ծառուկյանին առաջարկվել էր Մախաչևի դեմ ռևանշ մենամարտն անցկացնել հունիսին, հայ մարտիկը հրաժարվել էր՝ նշելով, որ ժամկետը շուտ է:

UFC-ում 27-ամյա Ծառուկյանը տարել է 9 հաղթանակ, պարտվել երկու դիմակայությունում։ Ընդհանուր առմամբ՝ Արմանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում:

Մախաչևը հունիսի 2-ին UFC 302-ի շրջանակում կմենամարտի ամերիկացի Դասթին Պորյեի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ