Խառը մենամարտերում ելույթ ունեցող հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգում 8-րդ համար Արման Ծառուկյանը կարծում է, որ ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը կլինի բրազիլացի Չարլզ Օլիվեյրան:
«Կարծում եմ՝ Մախաչևի հաջորդ մրցակիցը կլինի Չարլզ Օլիվեյրան, քանի որ Դանա Ուայթը (UFC-ի նախագահ,-խմբ.) ցանկանում է այդ մենամարտը և, եթե նա մի բան ցանկանում է՝ իրականանում է»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է LowKick MMA-ն:
2022 թվականի հոկտեմբերին Իսլամ Մախաչևը խեղդող հնարքով հաղթել էր Չարլզ Օլիվեյրային և հռչակվել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 մրցաշարում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային ու ռևանշ մենամարտի հրավիրել Իսլամ Մախաչևին, որին պարտվել էր UFC-ում նորամուտի մենամարտում:
31-ամյա Մախաչևը հաջորդ մենամարտը պետք է անցկացնի 2023 թվականի հոկտեմբերին Աբու Դաբիում: Ռուսաստանցու մրցակիցը դեռ հայտնի չէ: Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2023 թվականի փետրվարին ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:


