UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է նորզելանդացի Դեն Հուկերի մարտահրավերին:
«Հուկերը ծիծաղի առարկա է: Նա նախկինում հրաժարվել էր ինձ հետ մենամարտելու բոլոր հնարավորություններից»,- գրել է 26-ամյա մարզիկը սոցցանցերում:
Ավելի վաղ Հուկերը հայտարարել էր, որ պատրաստ է մենամարտել Ծառուկյանի հետ:
Հիշեցնենք, որ հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 23 մենամարտ և տարել 20 հաղթանակ։ Հուկերն 34 մենամարտում տարել է 22 հաղթանակ։


