Logo

Արման Ծառուկյան. «Գիտեմ, թե ինչպես պետք է կանգնեցնել Օլիվեյրային»

19:56 / 16.03.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից իր ակնկալիքների մասին:

«Ես պետք է բոլոր առումներով շատ լավ պատրաստվեմ առաջիկա մենամարտին: Չարլզը շատ լավ հարվածներ ունի, նաև իրեն հիանալի է դրսևորում պարտերում: Նա աներևակայելի վտանգավոր է, բայց գիտեք՝ ես ամեն օր աշխատում եմ, դիտում եմ նրա մենամարտերը և ուզում եմ կանգնեցնել նրան։ Եվ ես գիտեմ, թե ինչպես դա անել»,- հայտնել է 27-ամյա մարտիկը Morning Kombat-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Ծառուկյանն Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլի 14-ին կայանալիք UFC 300 մրցաշարում: Հայ մարտիկը մինչև այժմ օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք դիմակայությունում: Օլիվեյրան անցկացրած 43 մենամարտերից 34-ում հաղթել է, ունի 9 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ