Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC Fight Night 233-ի գլխավոր մենամարտում Բենեիլ Դարիուշի նկատմամբ հաղթանակը և մարտահրավեր նետել թեթև քաշային դիվիզիոնի չեմպիոն Իսլամ Մախաչևին:
«Շնորհակալ եմ Դարիուշին, որ համաձայնեց մենամարտել ինձ հետ: Թոփ-5-ից ոչ ոք չէր ցանկանում իմ դեմ օկտագոն դուրս գալ, միայն Դարիուշը դա արեց: Այս հաղթանակի շնորհիվ ես կբարձրանամ 2-րդ կամ 3-րդ տեղ: Հուսով եմ` հաջորդ մենամարտն արդեն չեմպիոնական գոտու համար կլինի, իսկ եթե ոչ` ոչինչ, ևս մեկ մրցակցի կհաղթեմ տիտղոսի շանսի ստանալու համար: Հավատացեք, մի օր չեմպիոն եմ դառնալու»,- մենամարտից հետո ասել է հայ մարտիկը:
«Մախաչևն այլ մակարդակի մրցակից է: Մենք մենամարտել ենք 4 տարի առաջ: Հիմա արդեն 27 տարեկան եմ, շատ եմ աճել և մեր հաջոդ մենամարտը լրիվ այլ կլինի: Ես նոկաուտի կենթարկեմ նրան»,- UFC Russia տելեգրամյան ալիքի հետ զրույցում ասել է Ծառուկյանը:
Արմանը նաև ցանկություն է հայտնել մենամարտել Ջասթին Գեյջիի հետ, եթե Մախաչևը հրաժարվի նրա հետ օկտագոն դուրս գալ: