UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ մենամարտից հրաժարվելու մասին լուրին:
«Ես չեմ հրաժարվել: Ես ընդունել եմ առաջարկը, բայց խնդրել եմ մենամարտն անցկացնել միջանկյալ քաշում, քանի որ կշռման արարողությունը տեղի է ունենալու 11 օրից: Փրոմոուշենի ներկայացուցիչներն ասացին, որ չեն ընդունում իմ առաջարկած տարբերակը»,- սոցցանցերում գրել է 28-ամյա մարտիկը:
Ավելի վաղ նորզելանդացի Դեն Հուկերը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ջասթին Գեյջիի հետ մենամարտից: