Logo

Արման Ծառուկյան. «Թոփ-10-ի մարտիկները չեն ցանկանում մենամարտել ինձ հետ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:37 / 29.09.2022Խառը մենամարտեր
Արման Ծառուկյան-3

UFC-ի մարտիկ, Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը խոսել է ղազախ Դամիր Իսմագուլովի դեմ կայանալիք մենամարտի մասին: Թեթև քաշային կարգի մենամարտը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում դեկտեմբերի 17-ին:

«Ինչպես միշտ, թոփ-10-ի մարտիկները չեն ցանկանում ինձ հետ մենամարտել, բայց ես չեմ պատրաստվում պարզապես նստել ու սպասել այդ տղաներին: Ի տարբերություն մյուսների, ես ընդունում եմ մենամարտի ցանկացած առաջարկ:

Ես չեմ ընտրում հեշտ տարբերակ և կշարունակեմ մենամարտել դիվիզիոնի ամենապինդ տղաների հետ»,- սոցցանցերում գրել է հայ մարտիկը:

Արման Ծառուկյանը MMA-ում 21 մենամարտ է անցկացրել և հաղթել 18-ում: Դամիր Իսմագուլովը հաղթել է 25 մենամարտից 24-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ