Logo

Արման Հովհաննիսյանն ու Պետրոս Ավետիսյանը՝ Ղազախստանի փոխչեմպիոն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.12.2020Հայկական ֆուտբոլ
Armenia training in finland veritas stadium 20 - Արման Հովհաննիսյանն ու Պետրոս Ավետիսյանը՝ Ղազախստանի փոխչեմպիոն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:42

-

-

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը և հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը ղազախական «Տոբոլի» կազմում դարձել են Ղազախստանի առաջնության փոխչեմպիոն:

«Տոբոլը» մրցաշարի արդյունքով վաստակած 38 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը՝ 7 միավոր զիջելով առաջատար «Կայրաթին», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Տիգրան Բարսեղյանի «Աստանան» 36 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Ավելացնենք, որ «Տոբոլի» կազմում Ղազախստանի առաջնության ավարտված մրցաշրջանում Պետրոս Ավետիսյանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, Արման Հովհաննիսյանը մասնակցել է 1 հանդիպման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ