Logo

Արման Ղազարյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

20:18 / 27.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Ղազարյանը Երևանի «Ուրարտուից» վարձավճարով տեղափոխվել է «Ալաշկերտ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է նաև Երևանի ԲԿՄԱ-ում: Ընդհանուր առմամբ` Հայաստանի ուժեղագույն լիգայում մասնակցել է 65 խաղի:

Ղազարյանը 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

«Ալաշկերտը» նաև հայտարարել է Ռոբերտ Նավոյանի վերադարձի մասին: Նավոյանն «Ալաշկերտի» սան է։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո վերադարձել է հարազատ ակումբ. ֆուտբոլիստը հանդես է եկել «Ալաշկերտի» տարբեր տարիքային թիմերում:

Ֆոտո` «Ալաշկերտ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ